Հասարակական

ՊՆ-ն, ԳՇ-ն և ԱԱԾ-ն աշխատում են Սյունիքում անվտանգության միջավայրի ապահովման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն, ԳՇ-ն և ԱԱԾ-ն աշխատում են Սյունիքում անվտանգության միջավայրի ապահովման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի երրորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 19-ին: Աշխատանքային խումբը ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Կառավարության նիստում նա նշեց, որ ներկա դրությամբ բնակչությանը հուզող հիմնական հարցն անվտանգության միջավայրի ապահովումն է, որի հետ կապված Զինված ուժերի գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը և ԱԱԾ սահմանապահ զորքերն աշխատում են։

«Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկում ենք Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված հարցերը և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի խնդիրը, քանի որ ձմռան ամիսներին հաճախակի տեղի են ունենում ճանապարհների փակման հարցեր։ Շուռնուխ բնակավայրում իրենց տները կորցրած ընտանիքների համար կառուցվում է նոր թաղամաս, միաժամանակ իրենք պետության կողմից աջակցություն կստանան մինչև իրենց բնակարանների կառուցումը»,- «Արմենպրես»-ին փոխանմամբ, ասաց Ղուկասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում