Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 206 նոր դեպք, առողջացել է 128 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 206 նոր դեպք, առողջացել է 128 քաղաքացի, մահացել՝ 5-ը: Մեկ օրում կատարվել է 3431 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 691146-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169597 դեպք, որոնցից 161476-ն` առողջացած, 3155-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4173 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 793 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։