Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան վերսկսվում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան վերսկսվում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան վերադառնում է. թիմերը սկսում են պայքարը փլեյ-օֆֆից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղային առաջին օրը ՉԼ 1/8 եզրափակիչում կմրցեն կատալոնական «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն: Հանդիպումը կկայանա «Նոա Կամպ» մարզադաշտում: Ֆրանսիայի գործող չեմպիոնի կազմում հանդիպմանը չի մասնակցի բրազիլացի Նեյմարը:

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»-ը կհյուընկալվի գերմանական «Լայպցիգ»-ին: Այս խաղը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կանցկացվի չեզոք դաշտում: Հանդիպումը կընդունի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am