Քաղցկեղ ունեցող երեխաների համար նախաձեռնվել է «Այս պայքարում միասին ենք» միջոցառումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը և «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամը համատեղ նախաձեռնել են «Այս պայքարում միասին ենք» խորագրով միջոցառում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:
«Կենտրոնում բուժում ստացող երեխաները բացիկներ կպատրաստեն և կուղարկեն 557 բժշկական կենտրոններում բուժում ստացող քաղցկեղ ունեցող երեխաներին: Միջոցառման նպատակն է զորակցություն հայտնել քաղցկեղ ունեցող աշխարհի բոլոր երեխաներին, և ցույց տալի, որ քաղցկեղի դեմ պայքարում բոլորս միասին ենք»,- նշեց Թամամյանը:
2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր: