Հայաստանում առաջին անգամ գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշման գնահատումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղելավար Գևորգ Թամամյանը:
«Առաջին անգամ գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշման, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը՝ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով»,- նշեց Թամամյանը: