Հասարակական

Երկրաշարժի հետևանքով տարբեր քերծվածքներով, վնասվածքներով բկ-ներ է դիմել 25 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

Երկրաշարժի հետևանքով տարբեր քերծվածքներով, վնասվածքներով բկ-ներ է դիմել 25 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաշարժի հետևանքով տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով փետրվարի 13-ին ժամը 21:00-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:

Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:

Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:

Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում