Հասարակական

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել երկրաշարժի հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել երկրաշարժի հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը գրառում է կատարում «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նախնական տվյալներով՝ ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի վարչական շրջանում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել»,- նշել է ՀՀ վարչապետը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 15:29-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում