Հասարակական

Կոնդում քարաթափում, Արտաշատում պատերի ճաքեր. ինչ են հայտնում քաղաքացիները

2 րոպեի ընթերցում

Կոնդում քարաթափում, Արտաշատում պատերի ճաքեր. ինչ են հայտնում քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաշարժի հետևանքով Երևանի Կոնդ թաղամասի շինությունների պատերի որոշ հատվածներ քարաթափվել են:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիները երկրաշարժը ուժգին ձևով զգացել են այլ վարչական շրջաններում ևս՝ Մալաթիա-Սեբաստիայում, Էրեբունիում, Մասիվում և այլուր: Ըստ քաղաքացիների՝ տարբեր հատվածներում բնակարանների պատերը ճաքել են:

Համացանցում նկարներ են տարածվել նաև, որտեղ երևում է, որ Արաբկիրում երկրաշարժի հետևանքով փլուզում է եղել, վնասվել է շենքի տակ կայանված մեքենան:

Արարատի մարզում Արտաշատ քաղաքում որոշ տների պատեր ևս ճաքել են: Արտաշատի որոշ գյուղերում պատերի ծեփն է թափվել:

Աշտարակում քաղաքացիները զգացել են պատերի դղրդոց, շարժվել են տան իրերը: Էջմիածնում ևս տներում ճոճվել է կահույքը, ջահը: Գյումրիում քաղաքացիները ցնցումը շատ ուժեղ չեն զգացել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում