Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանցիները գյուղացու հոտից տարել են 3 գլուխ մանր եղջերավոր կենդանի. 3-ն էլ վերադարձվել են

Ադրբեջանցիները գյուղացու հոտից տարել են 3 գլուխ մանր եղջերավոր կենդանի. 3-ն 
էլ վերադարձվել են

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնձորեսկի գյուղապետարանը տեղեկություն էր տարածել, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասը արածելով մոտեցել է Ադրբեջանի սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են: Գյուղապետարանը տեղեկացրել է նաև, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, նաև համայնքի ղեկավարը, 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը, բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել ոչխարների մի մասը:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն այս առնչությամբ հայտնում է, որ սահմանին մոտեցած շուրջ 200 գլուխ մանր եղջերավոր կենդանիներից ադրբեջանցիները վերցրել են 3-ը: Ռուս խաղաղապահների և սահմանապահ զորքերի միջնորդությամբ հետ են վերադարձվել վերցված բոլոր 3 գլուխ մանր եղջերավոր կենդանիները:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը սահմանամերձ գյուղերում անասնապահությամբ զբաղվող բնակիչներին հորդորում է ենթարկվել սահմանապահների հրահանգներին` չվտանգելով իրենց և կենդանիներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]