Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մոսկվայում 40-ից ավելի ավիաչվերթներ են հետաձգվել կամ ուշացումով են իրականացվել

Մոսկվայում 40-ից ավելի ավիաչվերթներ են հետաձգվել կամ ուշացումով են 
իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի ավիաչվերթներ են հետաձգվել կամ ուշացումով են իրականացվել, եւս 10-ը չեղարկվել են երկարատեւ ձյան պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, ներկայացնելով Մոսկվայի օդանավակայանների առցանց ցուցատախտակի տվյալները:

Ժամը 17:00-ի դրությամբ՝ Շերեմետեւոյում 10 չվերթ է հետաձգվել, Վնուկովոյում 19 չվերթ է հետաձգվել, 2՝ չեղարկվել, Դոմոդեդովոյում չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, հետաձգվել ՝ 15, Ժուկովսկում չեղարկվել է 4 չվերթ։

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալների համաձայն՝ Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am