Ղազախստանի նախագահը Հայաստանում նոր դեսպան է նշանակել
17:26, 12 Փետրվար 2021
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոր դեսպան է նշանակել Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AKIpress-ը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը կստանձնի Բոլատ Իմանբաևը՝ փոխարինելով Թիմուր Ուրազաևին:
Մինչ այս նշանակումն Իմանբաևը զբաղեցնում էր Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մալայզիայում և Բրունեյում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում