Ղազախստանի նախագահը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

17:26, 12 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոր դեսպան է նշանակել Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AKIpress-ը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը կստանձնի Բոլատ Իմանբաևը՝ փոխարինելով Թիմուր Ուրազաևին:

Մինչ այս նշանակումն Իմանբաևը զբաղեցնում էր Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մալայզիայում և Բրունեյում:


© 2009 ARMENPRESS.am