Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրազեկում՝ ուղղված լայն հասարակությանը. Անձնական տվյալների պաշտպանության գործակալության անելիքները

Իրազեկում՝ ուղղված լայն հասարակությանը. Անձնական տվյալների պաշտպանության 
գործակալության անելիքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցում ուրիշի նկարների օգտագործում առանց համաձայնություն ձեռբերելու, խաբեություններ ու ծուղակներ անձանց անձնական տվյալները կորզելու համար. այս և այլ դեպքերը 2020 թվականին հայտնվեցին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուշադրության կենտրոնում:

«Օրինակ` եղան հաղորդագրություններ, թե «Մեսինջերը» թարմացվում է, նոր տարբերակով հնարավոր է տեսնել՝ ով է այցելել ձեր էջ: Դա կեղծիք էր: Մեկ այլ դեպք, երբ ստանում են էլեկտրոնային նամակ այն մասին, թե միջազգային փոստային ծառայությունից ունեք փաթեթ, և առաքման ընթացքին հետևելու համար անհրաժեշտ է հավաքել մուտքանուն ու գաղտանաբառ: Միշտ չէ, որ քաղաքացիները պատկերացնում են, որ դա կեղծ հաղորդագրություն է, և գաղտնաբառը հավաքել չի կարելի: Եվս մի դրվագ, եղավ տեղեկություն, թե Ֆեյսբուքը 48 ժամից կապակատիվանա, և օգտահաշիվը չկորցնելու համար, կոնկրետ հղմամբ անհրաժեշտ է հավաքել մուտքանունն ու գաղտնաբառը: Շատերը չէին նկատում, որ վերևում առհասարակ «Ֆեյսբուքի» հղումը չէ»,-  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:

Անձնական տվյալների անօրինական օգտագործումը երկու ուղղությամբ է կատարվում: Մի դեպքում նպատակը թիրախն անձն է, մարդու անձնական կյանքը, երկրորդ դեպքում, երբ անձնական տվյալների օգտագործմամբ ոչ իրավաչափ գործողություններ են կատարվում՝ ապատեղեկատվություն է տարածվում, չարաշահվում է այլոց վստահությունը, գումար է կորզվում և այլն: Գևորգ Հայրապետյանի խոսքով, մարդիկ շատ ավելի քիչ են դիմումներով իրենց անձնական տվյալների պաշտպանությանը ձեռնամուխ եղել, և փոխարենն ավելացել են լայն հասարակությանն ուղղված աշխատանքները:

«Գործակալությունն ունեցել է 80 վարույթ, ինչը 2019 թվականի համեմատ գրեթե նույն մակարդակի վրա է: Վարույթներից 69-ը վերաբերել են ոչ թե կոնկրետ անձանց անձնական տվյալների պաշտպանությանը, այլ ընդհանուր պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց կողմից անձանական տվյալների մշակման իրավաչափության ստուգմանը»,-ասաց Գևորգ Հայրապետյանը:

Կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված՝ ևս մի շարք խնդիրներ ի հայտ եկան: Կորոնավիրուսի հետևանքով մահացած կոնտակտավորի տվյալները հրապարակվեցին ադրբեջանական հակերային հարձակման հետևանքով: Գևորգ Հայրապետյանի խոսքով, ստուգումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սերվերները, համակարգերը կիբեռհարձակման չէին ենթարկվել: Պարզվեց, որ էլեկտրոնային առողջապահական համակարգը բավարար պաշտպանություն ապահովում է, և տվյալները արտահոսել են ոչ թե համակարգի վրա հաջողված կիբեռհարձակման արդյունքում, այլ որևէ օգտատիրոջ միջոցով, էլեկտրոնային փոստի հասցեն կոտրելով և այլն:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ընթացիկ տարում շեշտը դնելու է իրազեկման, կրթական նախաձեռնությունների վրա, առանցքում լինելու են կիբեռանվտագություն, համացանցի հիգիենա, երկփուլանի վավերացման գործիք և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am