Սպորտ

Արոնյանը դուրս մնաց Opera Euro Rapid առցանց մրցաշարից

1 րոպեի ընթերցում

Արոնյանը դուրս մնաց Opera Euro Rapid առցանց մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի քառորդ եզրափակչի մրցումային երկրորդ օրը նույնպես Արոնյանը մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղացված 4 պարտիաների ընդհանուր հաշվով գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ և քանի որ նախօրեին Արոնյանը զիջել էր 1,5-2,5 հաշվով նա դուրս մնաց հետագա պայքարից:

Կիսաեզրափակիչ են դուրս եկել Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուսելի Սոն և Թեյմուր Ռաջաբովը:

Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում