Տարածաշրջանային

ՌԴ-ն և Իրանը ձեռք են բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության պայմանավորվածություն

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և Իրանը ձեռք են բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության պայմանավորվածություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք են բերել կորոնավիրուսի «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու պայմանավորվածություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ բանակցություններն ավարտվել են: Մոտ ժամանակներս մենք ականատես կլինենք Իրանում պատվաստանյութի արտադրությանը»,- նշել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Փետրվարի 9-ին Իրանում մեկնարկել են ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստումները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում