Հասարակական

Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լիլիթ Թադևոսյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 102 «կողմ» և 1 «դեմ»,- ասաց Հովակիմյանը:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում