Հասարակական

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զգացվել է Ադրբեջանում գրանցված երկրաշարժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հաղորդում է, որ Երևանի ժամանակով 19:36-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 75 կմ դեպի արևմուտք, հիպոկենտրոնի 10 կմ խորության վրա տեղի է ունեցել 4,6 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հայաստանի Ճամբարակ համայնքից 14 կմ դեպի արևելք:

Երկրաշարժը զգացվել է մայրաքաղաք Երևանում և մարզերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում