Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Շուռնուխում 11 նոր տուն կկառուցվի

Շուռնուխում 11 նոր տուն կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կմեկնարկի «Նոր Վերին թաղեր» թաղամասի շինարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի։ Մինչև այդ՝ Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած բնակիչները միանվագ 300,000 դրամ ստանան. ևս կես տարի էլ ամսական 68,000 դրամ աջակցություն է նախատեսված»,- ասված է հաղորդագրությունում:

Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած բնակիչներին աջակցության ծրագրի շահառու են նաև անչափահասները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am