1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին

Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է 
հայտնել Տիգրան Սարգսյանին

ԱԼՄԱԹԻ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միշուստինն այս մասին ասել է «Almaty Digital Forum 2021»-ին ունեցած իր ելույթում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին` Նիկոլայ Պոդգուզովին, Տիգրան Սուրենի Սարգսյանին, այսպիսի արագ և ակտիվ աշխատանքի համար»,- ասաց Միշուստինը:

ՌԴ վարչապետը նշեց, որ ծրագրին միացել են արդեն Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրան կմիանան նաև Ղազախստանն ու Ղրղզստանը:

«Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մեկնել Ռուսաստան, պետք է ներբեռնեն բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը, թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]