Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Փակվում է... իրավական սողանցքը

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Փակվում է... իրավական սողանցքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետությունում հատկապես վերջին տարիներին հետեւողական պայքար է գնում ապօրինի անտառհատումների դեմ: Ոլորտի լիազոր մարմինը բացահայտում է զգալի թվով նման խախտման դեպքեր եւ, քանի որ շրջակա միջավայրին հասցված վնասները սովորաբար գերազանցում են 200 հազար դրամը, այդ գործերը փոխանցվում են իրավապահ մարմիններին: Սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ կազմակերպությունները բազմիցս ահազանգել են, որ այդ քրեական գործերով բազմաթիվ արդարացման դատավճիռներ են կայացվում: ՀՀ անտառային օրենսգրքում սահմանված չէ ծառ հասկացությունը, իսկ բառարաններում տրված բնորոշման համաձայն՝ ծառը բազմամյա բույս է, որն ունի բնափայտի ամուր բուն եւ բնի վրա ճյուղերի ու տերեւների պսակ: Ստացվում է, որ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված իրավանորմի դիսպոզիցիայում նշված «ծառեր տեղափոխել» եզրույթը չպետք է նույնացնել վառելափայտի, շինափայտի կամ փայտանյութի հետ, քանի որ վերջինները չունեն ծառի բնորոշմամբ նշված հատկանիշները, եւ այդ հիմքով պատասխանատվությունից ազատվում էին ապօրինություն անողները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում