Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է 4 կառույցների միավորմամբ միասնական սոցիալական ծառայության մարմին ստեղծելու նախագիծ

ԱԺ-ն քննարկում է 4 կառույցների միավորմամբ միասնական սոցիալական ծառայության 
մարմին ստեղծելու նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառաարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել միասնական սոցիալական ծառայության մարմին՝ գործող 4 մարմինների միավորմամբ: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բանագավառում կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավաում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Մասնավորապես, համաձայն կառավարության ծրագրի, սահմանված է, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցծառայությունների որակը:

«Գործող կարգավորումներով՝ 2021-ի ապրիլի 1-ից պետք է ներդրվեր ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ՝ մասնավորապես, ստեղծելով ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմիններից 3-ի՝ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալությունների ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինների հիմքի վրա: Սակայն վերջինիս կազմում  նախատեսված չէ ներառել նախարարության ենթակա մարմինը՝ սոցիալական ապահովության ծառայությունը, որը նախատեսված էր անել հաջորդ փուլում: Առաջարկվում է բոլոր 4 կառույցները միանգամից միավորել և ստեղծել միասնական սոցիալական ծառայություն՝ գործող սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա, որը հնարավորություն կտա նշված պրոցեսն իրականացնել ավելի սահուն և արդյունավետ»,-ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]