Քաղաքականություն

ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մեսուդ Բարզանին փետրվարի 2-ին Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ու Հայաստանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Շաֆաք» գործակալությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը բարձր է գնահատել Բարզանիի ջանքերը Քուրդիստանի ժողովրդի ազատության և իրավունքների համար պայքարի գործում:

Կողմերն ընդգծել են Իրաքյան Քուրդիստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ընդլայնելու կարևորությունը:

2017թ. մարտի 13-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին: Հյուպատոսությունը բացվել է 2020 թվականին:

Հյուպատոսական շրջանում ընդգրկված են Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում