Տարածաշրջանային

«Ճահճային» գերեզմանոցում թաղված ադրբեջանցի զինվորներին վերահուղարկավորել են այլ վայրում

1 րոպեի ընթերցում

«Ճահճային» գերեզմանոցում թաղված ադրբեջանցի զինվորներին վերահուղարկավորել են այլ վայրում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մահացած 18 ադրբեջանցի զինծառայողների մարմինները, որոնք թաղված էին Բաքվի համաքաղաքային գերեզմանատանը, տեղափոխվել են Յասամալի շրջանի նահատակների («շեհիդ») պուրակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը:

Գերեզմանների տեղափոխման գործընթացն իրականացվել է հոգևորականների և զինծառայողների հարազատների մասնակցությամբ:

Մի քանի օր է մահացած զինծառայողների ծնողները բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Ադրբեջանում՝ կապված իրենց որդիներին Բաքվի արվարձաններում գտնվող «ճահճային» գերեզմանոցներում թաղելու հետ: Ծնողները հայտարարել են, որ 18 զինծառայողներին առանց ընտանիքների համաձայնության են հուղարկավորել այդ վայրում։ Հարազատները հանել են շիրմաքարերը, արդյունքում պարզվել է, որ գերեզմանները ողողված են ջրով։ Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես հերքում է գերեզմանների ջրով լցված լինելու հանգամանքը, սակայն ի վերջո ճնշումների արդյունքում որոշում է կայացրել վերահուղարկավորել զինծառայողների մարմինները:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում