Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Արցախում  ստացիոնար բուժվում է կորոնավիրուսով վարակված 25 հիվանդ

Արցախում  ստացիոնար բուժվում է կորոնավիրուսով վարակված 25 հիվանդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախում հունվարի 31-ին կատարվել է 18 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:

«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:  Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2334 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 հազար 309 թեստավորում: Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացվել հաստատված դեպքերի կոնտակտավորներից»,-հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝  հորդորելով  հետևել  առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am