Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՔԿ հիմնարկներում 2020թ. մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. Բադասյանը խոսել է թվերի լեզվով

 ՔԿ հիմնարկներում 2020թ. մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. Բադասյանը 
խոսել է թվերի լեզվով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է պարզաբանում՝ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժերի վերաբերյալ իր հայտարարությանը հաջորդած մեկնաբանությունների առնչությամբ: Նախարարը կրկին ընդգծել է՝ 2020թ. ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են:

«Առանձին իրավապաշտպաններ, անդրադառնալով չորս օր առաջ արված իմ հայտարարությանը, ըստ որի՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ ենք արձանագրել, ու ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է, նշել են, որ «թվերը ոչինչ չեն ասում, քանի չկա վերլուծություն, որը պետք է իրականացված լիներ 2019 թվականի դեպքերի առթիվ»։

Նման հայտարարություններ անելուց առաջ խորհուրդ եմ տալիս իրավապաշտպաններին տեղեկությանը լիովին տիրապետելուց հետո նոր հանրայնացնել իրենց կարծիքը:

Իմ հայտարարությունն արվել է ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերի համապատասխան ուսումնասիրության հիման վրա: Իրավապաշտպաններին տեղեկացնեմ, որ վերջին 9 տարիների համեմատությամբ, այո՛, 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ին 4532 ազատազրկվածների շրջանում արձանագրվել է 37 (0.70%) մահվան դեպք, 2012թ-ին՝ 4756-ից 28 (0.58%) և այլն (տես գրաֆիկական պատկերում): Այսպիսով, մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի պարագայում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում:

Ի դեպ, 2019 թվականի դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, որոնց ավարտից հետո կկարողանանք տալ գնահատականներ: Վիճակագրության մանրամասները՝ գրաֆիկական պատկերում:

Ուսումնասիրության մյուս մանրամասները պատրաստ ենք սիրով տրամադրել իրավապաշտպաններին:

Կարծում եմ՝ դրական վիճակագրությունը, որոշ դեպքերում, կարելի է զուտ ընդունել ի գիտություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նախարար Բադասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]