Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Մարտ

«Թղթի վրա գրեք իմ մեջբերումը և անձամբ կբերեք». Փաշինյանն արձագանքեց Շուշիի մասին լրագրողի հարցին

«Թղթի վրա գրեք իմ մեջբերումը և անձամբ կբերեք». Փաշինյանն արձագանքեց Շուշիի 
մասին լրագրողի հարցին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հարց ուղղող լրագրողին խնդրեց թղթի վրա գրել և տալ իր այն մեջբերումը, թե ինքն ասել է, որ Շուշին ադրբեջանական քաղաք է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, պատասխանելով լրագրողի` «Շուշին ադրբեջանակա՞ն է» հարցին:

«Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ, որ Շուշին ադրբեջանական է: Որտե՞ղ եմ ես հայտարարել, որ Շուշին ադրբեջանական է: Թղթի վրա գրեք իմ մեջբերումը, անձամբ կբերեք և ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին, նշեց, որ ԼՂ հարցի շուրջ բանակցություններում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:

«Ընդհանրապես, ոչ միայն հիմա, այլև բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն` դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով»,- նշել էր վարչապետը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ