Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանը պատրաստ է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալ մյուսներից «մեկ ժամ» անց

Իրանը պատրաստ է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալ մյուսներից «մեկ ժամ» անց

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պատրաստ Է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալ «մեկ ժամ» անց, բայց սկզբում դա պետք Է անեն մյուսները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մենք միշտ ասել ենք՝ վերադարձեք ձեր պարտավորություններին, արդեն մեկ ժամ անց մենք կվերադառնանք մեր բոլոր պարտավորություններին»,-ասել Է Ռոհանին՝ հանդես գալով կառավարության նիստում, որը ցուցադրվել Է իրանական հեռուստատեսությամբ: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:

Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Բացի այդ, դեկտեմբերին Իրանում հաստատվել Է «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցը» օրենքը, որը կառավարությանը պարտադրում Է՝ կասեցնել միջուկային գործունեության՝ ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումները, զգալիորեն բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը, ինչպես նաեւ ցենտրիֆուգի հարստացման գործընթացում գործել միջուկային գործարքի դրույթներից դուրս: Հիմնական նպատակն Է՝ հասնել պատժամիջոցների եւ նավթի արտահանման սահմանափակումների չեղարկմանը եւ ֆինանսական գործողությունների իրագործմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]