«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներն» ամենապահանջվածն է. Մանկական, դեկտեմբեր, 2020
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է«Հայկական հեքիաթներ»գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Երկրորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Երրորդ տեղում է«Բոքոնիկը»գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»չորրորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Հինգերորդ տեղում էՀովհաննես Թումանյանի «Չարի վերջը»բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:
Վեցերորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Լիլիթ Հակոբյանի «Թելեթրիփ»մանկական վիպակը յոթերորդ տեղում է: Այն յոթ համաստեղություն այն կողմ ծվարած մոլորակի, այնտեղի բնակիչների ու հատկապես մի աղջկա ու նրա տատիկ–պապիկի մասին է: Թելեթրիփում կյանքն այլ է, ժամանակային չափումները այլ են: Թելեթրիփցիները ուշիուշով հետևում են Երկիր մոլորակի անցուդարձին ու երբեմն-երբեմն հատուկ առաքելությամբ գալիս են մեր մոլորակ: Յուրատեսակ այդ մարդկանց միակ բուժող միջոցը արվեստն է: Այս արտասովոր մոլորակում ամեն բան այնքան տպավորիչ է, որ ուզում ես տեղափոխվել այդ իրական-անիրական աշխարհը և հերոսուհու ու նրա տատիկ-պապիկի հետ մեկ գարուն ապրել այնտեղ:
Ութերորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում էին բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Բլեքն ինչ-որ ձևով ճակատագրով կապված է Հարրիի հետ:
Դիսնեյի դասական հեքիաթներից«Սառցե սիրտը»իններորդ հորիզոնականում է: Արենդելի երջանիկ թագավորությունում հավերժական ձմեռ է տիրել: Կհաջողվի՞, արդյոք, արքայադուստր Աննային գտնել քրոջը և Արենդելը փրկել ձմեռվա ճիրաններից:
«Շունն ու կատուն»գիրքը տասներորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրի ու մեծի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերից:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | * | ![]() |
«Հայկական հեքիաթներ» | GSM | 239 |
2 | +3 | ![]() |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» |
Զանգակ | 233 |
3 | -1 | ![]() |
«Բոքոնիկը» | Բուկինիստ | 202 |
4 | +2 | ![]() |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» |
Զանգակ | 107 |
5 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Չարի վերջը» |
Բուկինիստ | 104 |
6 | * | ![]() |
«Երեք խոզուկները» | Բուկինիստ | 96 |
7 | նոր | ![]() |
Լիլիթ Հակոբյան «Թելեթրիփ» |
Զանգակ | 85 |
8 | * | ![]() |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» |
Զանգակ | 77 |
9 | * | ![]() |
«Սառցե սիրտը» | Անտարես | 74 |
10 | * | ![]() |
«Շունն ու կատուն» | Բուկինիստ | 66 |