Հասարակական

Խոսրովի արգելոցում իրականացվելու է էկոտուրիզմի նախագիծ. մանրամասնում է ՇՄ նախարարը

1 րոպեի ընթերցում

Խոսրովի արգելոցում իրականացվելու է էկոտուրիզմի նախագիծ. մանրամասնում է ՇՄ նախարարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է Խոսրովի արգելոցում իրականացնել էկոտուրիզմի նախագիծ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ արշավային տուրիզմի տարեշրջանին ընդառաջ արդեն կլինեն հստակ առաջարկներ:

«Մոդելն արդեն պարզ է: Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակված՝ յուրքանչյուրն իր վճարովի ծառայությունների և տեխնիկական աջակցման փաթեթով: Բնականաբար, մարդկանց թվի սահմանափակում կլինի, որպեսզի մարդկային գործոնի ազդեցությունը արգելոցի տարածքում նվազագույն լինի: Տարեսկզբից հայտավորվելու են բոլոր տուրիստական օպերատորները, որոնք հետաքրքրված են Խոսրովի արգելոց տուրիստներ տանելու հարցում: Որոշակի վճարումների դիմաց մասնագետները կմատուցեն էկոտուրիզմի ծառայությունները»,-ասաց նախարարը:

Վճարումները կկատարվեն օն-լայն տարբերակով և Խոսրովի արգելոցի կոնկրետ աշխատակիցներ կզբաղվեն էկոտուրիզմի ոլորտի սպասրակմամբ:

Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ նման ծրագիր մշակվում է հանրապետության մյուս արգելոցների ու պարկերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում