Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանը չի մասնակցի արտահերթ ընտրությունների գործող իշխանությունների կազմակերպմամբ

Վազգեն Մանուկյանը չի մասնակցի արտահերթ ընտրությունների գործող 
իշխանությունների կազմակերպմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե այն կազմակերպի գործող իշխանությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վազգեն Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Եթե հաջողվեր այդպիսի ընտրություններ կազմակերպել, դրանց մասնակցելը խայտառակություն կլիներ: Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձևով չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Դա կնշանակի ջնջել այս ամեն ինչը, նորից սկսել զրոյից: Մոռացվելու է պատերազմը, դավաճանությունը, եւ նորից մեկը 10 տոկոս ունի, մեկը 30 տոկոս ունի, խոհանոցում իրար հետ խոսում են, բարիշում են, հարց են լուծում: Կտրականապես ես դեմ եմ այդ ընտրություններին եւ դրանց մասնակցությանը»,- ասաց Մանուկյանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Արարատի մարզի բնակիչների հետ, որտեղ պատասխանում է արարատցիներին հուզող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am