Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի և Ադրբեջանի միջեւ կկառուցվի երկաթուղային տերմինալ

Իրանի և Ադրբեջանի միջեւ կկառուցվի երկաթուղային տերմինալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի Արդեբիլ հյուսիսարեւմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական Trend-ը, այս մասին ասել է նահանգապետ Աքբար Բեհնամջուն:

Նրա խոսքով՝ այդ նախագծի կապակցությամբ ադրբեջանա-իրանական տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել:

Բեհնամջուն հավելել է, որ Արդեբիլ - Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է:

Նահանգապետը նշել է, որ այդ տերմինալը կնպաստի Արդեբիլ նահանգի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացմանը Ադրբեջան, Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիայի երկրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am