Սպորտ

Արթուր Դավթյանը գլխավորում է շախմատի 1-ին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը

1 րոպեի ընթերցում

Արթուր Դավթյանը գլխավորում է շախմատի 1-ին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է Արթուր Դավթյանը։ Դավիթ Շահինյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը 2-ական միավորով կիսում են 2-5-րդ հորիզոնականները։ Կանանց մրցաշարում առաջատարն է Նարե Առաքելյանը, ով 3 հնարավորից վաստակել է 3 միավոր։ Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը 2,5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։

Հունվարի 25-ին մրցաշարերում կկայանան 4-րդ տուրի պարտիաները։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում