Հասարակական

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 127, առողջացման 173 և մահվան 5 դեպք

1 րոպեի ընթերցում

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 127, առողջացման 173 և մահվան 5 դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 հազ. 36 դեպք, որոնցից 154 հազ. 708-ն` առողջացման, 3039-ը` մահվան ելքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 7 հազ. 538 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 636 հազ. 765 թեստավորում:

Հունվարի 23-ին երեկ կատարվել է 1953 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք: Ունենք Գրանցվել է առողջացման 173 և մահվան 5 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 751 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում