Հասարակական

Ֆիզուլու շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն

1 րոպեի ընթերցում

Ֆիզուլու շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Հունվարի 22-ին Ֆիզուլու շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում 5 զինծառայողի աճյուն ենք գտել: Մարմինները պետք է ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության` ինքնությունները պարզելու համար»,- ասաց Թադևոսյանը:

Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:

«Այսօր որոնողական շարունակվում են Ֆիզուլու և Քաշաթաղի շրջաններում, Թալիշ-Մատաղիս ուղղություններում»,- ասաց Թադևոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում