Հասարակական

ՀՀ-ում միջուկային բժշկության զարգացման համար գործարկված արագացուցիչը կիրառվելու է նաև գիտական նպատակով

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում միջուկային բժշկության զարգացման համար գործարկված արագացուցիչը կիրառվելու է նաև գիտական նպատակով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միջուկային բժշկությունը զարգացնելու նպատակով Հայաստանում գործարկված ցիկլատրոնը, որը պրոտոնային արագացուցիչ է, կիրառվելու է նաև գիտական նպատակով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում « Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանը նշեց, որ արագացուցիչը կիրառական լայն նշանակություն ունի:

«Ինչպես գիտեք արագացուցիչը գործարկելուց հնարավորություն տրվեց սկսել ռադիոիզոտոպի արտադրությունը, որը օգտագործվում է ախտորոշման նպատակներով: Առաջին պացիենտներն իրենց դիագնոստիկ հետազոտություններն անցել են դեռ նախորդ տարի և այժմ էլ այդ գործընթացը շարունակվում է: Դրա համար կա բժիշկներից ձևավորված առանձին խումբ: Հիմա ցիկլատրոնը, բացի բժշկական նշանակությունից, կիրառելու ենք նաև գիտական նպատակով: Մենք ունենք երկու սրահ: Մի սրահում իմ կողմից նշված այդ բժշկական հարմարանքներն են, երկրորդ սրահում ունենք հնարավորություն պրոտոնային փնջի օգտագործմամբ միջուկային ֆիզիկային վերաբերող գիտափորձեր իրականացնելու»,-ասաց Գևորգ Քառյանը:

Ցիկլատրոնի շահագործման և գործարկման ամբողջ աշխատանքներն իրականացվել են Ազգային գիտական լաբորատորիա մասնագետների կողմից: Նրանք հիմա սկսել են պրոտոնային փնջի վրա աշխատանքներ իրականացնել: Լաբորատորիան պլանավորում է ուսումնասիրություններից հետո անցնել գիտափորձերի փուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում