1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի են ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս. Փաշինյան

Մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի են ունեցել ՀԱՊԿ իրավազորության 
տարածքից դուրս. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը պատերազմի ընթացքում չի դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ ռազմական գործողությունների 99 տոկոսը դե յուրե տեղի է ունեցել կառույցի իրավազորության տարածքից դուրս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Երրորդ Հանրապետության անվտանգային ամենամեծ ֆունդամենտալ պրոբլեմը, որը մենք մինչև օրս չենք նկատել, այն է, որ մեր անվտանգության համակարգի հիմնասյունը և ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգային հիմնական, թիվ մեկ մարտահրավերը ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս: Եվ այս իրողությունը մինչև այս պահն էլ չի արձանագրված»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով կառավարությանն ուղղված հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ին չեն դիմել՝ ԼՂ-ում պատերազմում աջակցության հետ կապված՝ վարչապետը, չցանկանալով շատ մանրամասներ ներկայացնել, ասաց.«Կա մի պարզ պատճառ, մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս՝ դե յուրե»:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ ՌԴ-ի հետ անվտանգային համագործակցությունը գտնվում է ամենաինտենսիվ և ամենաբարձր մակարդակի վրա: «Եվ մենք մեր երկրի անվտանգությունը ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք գործողություններ, այլև՝ արդեն իսկ իրականացվել են գործողություններ: Արդեն իսկ կարելի է տեսնել այդ գործողությունների կոնկրետ դրսևորումները Սյունիքի մարզում»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ կիզակետը համապատասխանեցվել է ՀԱՊԿ գործողությունների իրավազորության տարածքին՝ անվտանգությունն ապահովելու համար:

Հայ-ռուսական համագործակցությունը և ռազմաքաղաքական դաշինքի խորացումը կառավարության օրակարգի հարցերից է: Նա վստահեցրեց, որ ՌԴ-ի կողմից էլ կա համապատասխան ցանկություն և վերաբերմունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]