Քաղաքականություն

Արա Այվազյանը ԼՂ հարցի շուրջ հայկական կողմի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Արա Այվազյանը ԼՂ հարցի շուրջ հայկական կողմի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հայկական կողմի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Այվազյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Հակամարտությունը մտել է նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորել: Այդ կապակցությամբ շատ կարևոր էր վերջերս կայացած այցն Արցախ, որտեղ քննարկել ենք ընդհանուր օրակարգ ձևավորելու և մեր աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հայտարարեց, որ դատապարտելի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իրարամերժ հայտարարությունները, որոնք վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամբողջովին լուծված չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում