Սպորտ

«Փյունիկ»-ն ընկերական խաղի կանցկացնի «Զենիթ»-ի հետ

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ն ընկերական խաղի կանցկացնի «Զենիթ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ընկերական հանդիպում կանցկանցի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունվարի 31-ից փետրվարի 14-ը «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄԷ-ում։ Հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել ընկերական հանդիպում ռուսական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն և գավաթակիր, ընթացիկ մրցաշրջանի առաջատար Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Խաղը նախատեսված է անցկացնել փետրվարի 12-ին, Դուբայում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն18-ական միավոր:«Լոռի»-ն ունի17 միավոր: Աղյուսակում«Նոա»-ն ունի 16 միավոր,«Ուրարտու»-ն`15 միավոր,«Վան»-ը`10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը«Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում