Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Ռոհանին նշել Է Իրանի կողմից միջուկային գործարքի պարտավորությունների կատարման պայմանը

Ռոհանին նշել Է Իրանի կողմից միջուկային գործարքի պարտավորությունների կատարման պայմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը միջուկային գործարքի կատարմանը կվերադառնա, եթե ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենը նույն բանն անի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենը հայտարարել Էր, որ եթե Թեհրանն առաջինը վերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարմանը, ապա Վաշինգտոնը նույնպես պատրաստ Է վերադառնալ գործարքին, որպեսզի հետագայում հասնի ավելի երկարաժամկետ համաձայնագրի կնքման, որը կընդգրկեր նաեւ Թեհրանի հրթիռային ծրագիրը:

«Մենք այն անձանցից, ովքեր այսօր իշխանություն կստանան Սպիտակ տանը, սպասում ենք օրենքի, պարտավորությունների կատարմանը եւ ջանքերին, եթե նրանք կարողանան ազատվել նախկին չորս տարվա բոլոր սեւ բծերից, թեեւ որոշներն ընդմիշտ կմնան պատմության մեջ: Նրանք պետք Է վերադառնան միջազգային նորմերին եւ բանաձեւերին, 2231 բանաձեւին (հավանություն Է տվել ԳՀՀԾ-ն): Իհարկե, եթե նրանք վերադառնան, մեր պատասխանը կլինի դրական»,-ասել Է Ռոհանին՝ հանդես գալով կառավարության նիստում: Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ը «գործնականում» դա ցույց տա, Իրանը կգործի իր բոլոր պարտավորություններին համապատասխան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ