Հասարակական

Արտաշատի ԲԿ-ն այլևս չի սպասարկի կորոնավիրուսով վարակված հիվանդներին

1 րոպեի ընթերցում

Արտաշատի ԲԿ-ն այլևս չի սպասարկի կորոնավիրուսով վարակված հիվանդներին

ԵՐԵՎԱՆ,20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի բժշկական կենտրոնը վերադարձել է իր բնականոն աշխատանքին՝ ետևում թողնելով COVID-19 համավարակի դեմ ամիսներ շարունակ կատարած ծանր, ծավալուն ու պատասխանատու աշխատանքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաշատի ԲԿ-ի «Ֆեյսբուքի» էջը:

«Այսօր արդեն մեր ԲԿ-ն ավարտել է իր աշխատանքը, և մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ դժվարին ժամանակներում ստանձնել էին համավարակի դեմ պայքարելու գործը՝ մշտապես հավատարիմ մնալով բուժաշխատողի վեհ առաքելությանը: Զգացված ենք բոլոր բուժված հիվանդների ջերմ ու սրտագին խոսքերից և բարեմաղթանքներից:

Միաժամանակ ուրախ ենք հայտնելու, որ կենտրոնն այսուհետ ևս շարունակելու է սիրով ու պատվով կատարել մարդկանց առողջություն պարգևելու դժվարին, բայց շնորհակալ աշխատանքը: Մեր բարձրակարգ մասնագետները ձեր կողքին են: Մենք ուրախ ենք լավագույնս հոգալու ձեր առողջության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում