Հասարակական

Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը Հայաստան չի դադարել. փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը Հայաստան չի դադարել. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը չի դադարել: Պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա»,- ընդգծել է փոխնախարարը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում