Կշարունակենք պայքարել՝ երազանքներդ իրականացնելու համար. Գարո Փայլանը` Հրանտ Դինքի մասին
17:33, 19 Հունվար 2021
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել պոլսահայ լրագրող, «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ:
«14 տարի անցավ Եղբայրիկ… Շատ ջանք թափեցինք, սակայն չկարողացանք պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր «ՍՊԱ՛ՆԵԼ» ասացին։ Այն խավարը, որ քեզ խլեց մեզնից, շարունակում ոճրագործել։ Բայց մենք կշարունակենք պայքարել՝ երազանքներդ իրականացնելու համար »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Փայլանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում