Պաշտոնական

Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ

1 րոպեի ընթերցում

Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ ՏիգրանԱվինյանիգրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիսԵրևանքաղաքի Կոնդ թաղամասիպատմաքաղաքաշինականմիջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակովհայեցակարգայինէսքիզ-նախագծի մշակմանճարտարապետաքաղաքաշինականմրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

«Հանրային իրազեկման նպատակով մրցութային փաթեթի նախագիծը տեղադրվում էwww.minurban.amկայքումհետևյալհղմամբ՝http://minurban.am/am/announcements/others:

Խնդրում ենք Ձեր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնելinfo@minurban.amէլեկտրոնային հասցեինմինչև2021 թվականի փետրվարի 1-ը՝ «Կոնդ. Քաղաք քաղաքի մեջ» վերտառությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում