Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Մարտ

Հայաստանում արդյունաբերական արտադրության նվազումն ամենափոքրն է ԵԱՏՄ-ում

Հայաստանում արդյունաբերական արտադրության նվազումն ամենափոքրն է ԵԱՏՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալն, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 3 մլրդ 766,1 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել 0,2%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր արդյունաբերական արտադրության ցուցանիշը եղել է 928 մլրդ 958,2 մլն դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 2,8%-ով։

Ընդ որում, 2020-ի հունվար-նոյեմբերին Բելառուսի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 42 մլրդ 901,8 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 0,7%-ով։

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում արդյունաբերական արտադրության ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այդ ցուցանիշը 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին կազմել է 57 մլրդ 941,8 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 0,8%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 3 մլրդ 775,0 մլն ԱՄՆ դոլար և 5,5% նվազում, իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, 820 մլրդ 573,5 մլն դոլար և 3,0% նվազում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ