Հասարակական

Պատմության հետագծով  

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանվեց Հրանտ Դինքը՝ պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն եւ թուրքերեն տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

-1910 թ. հունվարի 19-ին ծնվել է Հրաչյա Քոչարը՝ հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար): Գրական անուն է դարձրել հոր անունը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

-1990 թ. հունվարի 19-ին մահացել է Մովսես Գորգիսյանը՝ հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը։ Հայաստանի ազգային հերոս։

-1853 թ. հունվարի 19-ին տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:

-1865 թ. հունվարի 19-ին ծնվել է Վալենտին Սերովը՝ ռուս նկարիչ, գրաֆիկայի վարպետ (մահ.՝ 1911 թ.):

-1922 թ. հունվարի 19-ին ծնվել է Եժի Կավալերովիչը՝ ծագումով հայ լեհ նշանավոր կինոռեժիսոր, դրամատուրգ (մահ.՝ 2007 թ.):

-1966 թ. հունվարի 19-ին Ինդիրա Գանդին դարձավ Հնդկաստանի վարչապետը:

Հիշարժան փաստեր

-Ավելի քան 100 մլն մարդ Չինաստանում ապրում է՝ օրական ծախսելով ընդամենը 1 դոլար։ Զարմանալի է, թե ինչ են նրանք ուտում։

-Չնայած Չինաստանը քրիստոնյա երկիր չէ, այնտեղ դեռ կա 54 մլն քրիստոնյա բնակիչ։

-Չինաստանում գտնվող մեծ գյուղական համայնքների բնակչությունը հասնում է 30 մլն-ի։ Դա ավելին է, քան Ավստրալիայի բնակչությունը։

-Ամեն օր «McDonald’s» ընկերությունը սպասարկում է 46 միլիոն մարդու:

-Խաղալիքների խանութում թանկարժեք խաղալիքները դրվում են ցածր տեղերում, որպեսզի երեխաները նկատեն դրանք:

-Ռուբիկ-կուբիկ խաղալիքը աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքն է, երկրորդը «iPhone»-ն է:

-Կարիճը կարող է պահել շնչառությունը 6 օր:

-Գլխացավը կարելի է թուլացնել՝ ուտելով 20 թթու բալ:

Մ. Ա.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում