Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն 
առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից բխող հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հունվարի 15-ին տեղի է ունեցել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարարները փոխանակվել են նոյեմբերի 9-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ մտքերով և քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով զինադադար է հաստատվել Լեռնային Ղարաբաղում: 2021թ. հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ երեք երկրների ղեկավարները հաստատել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման պատրաստակամությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]