Տարածաշրջանային

Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվի 60-ական ռուս և թուրք զինծառայող

1 րոպեի ընթերցում

Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվի 60-ական ռուս և թուրք զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մշտադիտարկման կենտրոնի տեղակայման վայրն Աղդամն է: Կառուցումն արդեն մեկնարկել է: Առաջին փուլում այնտեղ ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող: Մեր զինվորականներն արդեն սկսել են ուղևորվել այնտեղ»,- ասել է Չավուշօղլուն:

Նա հավելել է, որ դա կլինի ոչ մեծ մշտադիտարկման կենտրոն, սակայն, անհրաժեշտության դեպքում, այն կարող է ընդլայնվել:

«Եթե ապագայում առաջանա անհրաժեշտություն, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք և անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերենք»,- նշել է թուրք նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում