Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանի Արևելյան Ադրբեջանի ղեկավարը ՀՀ-ի հետ սահմանային շուկա ստեղծելու պատրաստակամություն է հայտնել

Իրանի Արևելյան Ադրբեջանի ղեկավարը ՀՀ-ի հետ սահմանային շուկա ստեղծելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին հայտնել է, որ հաշվի առնելով երկրամասի բարձր առաջնահերթությունը` մեծացնել միջազգային առևտուրը, այն պատրաստ է սահմանային շուկա ստեղծել Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Եթե այդ սահմանային շուկան ստեղծելու ցանկությունն ունենա նաև Հայաստանը, ապա մենք կկարողանանք այն ստեղծել ամենամոտ ապագայում»,- Հայաստանում Իրանի դեսպանի և մասնավոր սեկտորի հետ հանդիպման ընթացքում ասել է Արևելյան Ադրբեջանի ղեկավարը:

Նահանգի ղեկավարն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը, նշել է, որ վերջին բախումների ընթացքում Իրանը մնացել է չեզոք` ձգտելով խաղաղության և հանգստության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]