Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում դեֆոլտի բարձր ռիսկ չկա

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում դեֆոլտի բարձր ռիսկ չկա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային փորձագիտական ու մասնագիտական ամենատարբեր շրջանակների գնահատականների համաձայն, 2021 թ. համաշխարհային տնտեսության համար կարող է դառնալ պարտքային ճգնաժամի տարի։ 2020 թ. կորոնավիրուսային համավարակը սրեց պետական պարտքի խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ այն նաեւ ռեկորդային դարձավ պետությունների դեֆոլտների թվաքանակով: Հայաստանում դեֆոլտի ռիսկ կա: «ՀՀ»-ի հետ հարցազրույցում տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ. դոցենտ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը շեշտեց.

- Իհարկե, ներկա դրությամբ Հայաստանում դեռ առկա չէ դեֆոլտի բարձր ռիսկ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ պետական պարտքի միջին ժամկետը բավական մեծ է։ Սակայն, մյուս կողմից, տնտեսությունը ճգնաժամից վերականգնելու համար մեծ ֆինանսական ներարկումներ են պահանջվելու, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է պետական պարտքի հետագա աճի։ Ցանկացած  տնտեսության համար բավական դժվար է գոյատեւել նման տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամերի զուգակցման պայմաններում, ինչն ուղեկցվում է համախառն պահանջարկի համատարած անկման հետ։ Տնտեսության վերականգնումը, առանց վերջինիս աշխուժացման, չափազանց դժվար կլինի։ Եկամուտների անկումը, գործազրկության կտրուկ աճը, արտադրության էական անկումն ու հարկային բազայի նվազումը հանգեցնում են պետական եկամուտների կրճատման, եւ փաստացի ստացվում է փակ շղթա։ Այս իրավիճակից դուրս գալու համար պահանջվում է, նախեւառաջ, որ կառավարությունը ներգրավված միջոցները բացառապես ներարկի տնտեսության մեջ՝ աջակցության ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման, նոր արտադրական հզորությունների գործարկման նպատակով։ Այսինքն, այնպիսի ոլորտներ, որոնց հաշվին կարող է աճ գեներացվել առաջիկա տարիներին։ Այլապես, եթե ստացված փոխառու միջոցները անարդյունավետ շարունակվեն ծախսվել, ապա չի բացառվում, որ առաջիկա տարիներին կհայտնվենք դեֆոլտի լուրջ վտանգի տակ, ինչպես դա տեղի ունեցավ մի շարք երկրներում։

Ճգնաժամերը նաեւ նոր հնարավորություններ են հատկապես զարգացողների համար, մե՞ր ուղին որն է…»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]