Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Իրանը ռազմածովային հրթիռային վարժանքներ է սկսել Օմանի ծոցում

Իրանը ռազմածովային հրթիռային վարժանքներ է սկսել Օմանի ծոցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական ռազմածովային ուժերը Օմանի ծոցում ձեռնամուխ են եղել հրթիռային վարժանքների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Mehr լրատվական գործակալությունը:

Նրա տվյալներով՝ վարժանքներն անցկացվելու են մյուս բանակային ստորաբաժանումների աջակցությամբ եւ տեւելու են երկու օր: Իրանը կանոնավոր կերպով զորավարժություններ Է անցկացնում:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) ստորգետնյա հրթիռային բազա Է շահագործման հանձնել Պարսից ծոցի ափին: Հաղորդագրությունը հայտնվել Է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների սրման եւ մամուլում այն շահարկումների ֆոնին, թե Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմը կարող Է հարված հասցնել Իրանին մինչեւ հունվարի 20-ին իշխանության իր ժամկետի լրանալը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիս Միլլերն ավելի վաղ հայտնել Էր, որ ԱՄՆ-ն Իրանի սպառնալիքներից հետո տարածաշրջանում Է թողել «Նիմից» ավիակիրը, որը պլանավորվել Էր դուրս բերել այնտեղից:

2020 թվականի հունվարի սկզբին Իրանում գեներալ Քասեմ Սուլեյմանի զոհվելու տարելիցի լույսով սաստկացել Է հակամերիկյան հռետորաբանությունը եւ ավելի ու ավելի հաճախ են սկսել նախազգուշացումներ հնչել ԱՄՆ-ի հասցեին՝ գրոհի դեպքում: Այսպես, ըստ Tasnim գործակալության, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական գեներալ-մայոր Յախյա Ռահիմ Սաֆարին կոչ Է արել ԱՄՆ-ին՝ խուսափել սխալներից, հայտարարելով, որ Իրանի զինվորականները կարող են ջրասույզ անել ամերիկյան ավիակիրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am